շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱՄՆ շուկա դուրս գալու հնարավորությունը կա. Սինանյան

ԱՄՆ շուկա դուրս գալու հնարավորությունը կա. Սինանյան

Կալֆոռնիան 5-դ կամ 6-րդ շուկան է աշխարհում, հետեւաբար անսպառ պահանջարկ ունեցող շուկա է, որտեղ իր համեստ տեղը կարող է գրավել հայկական արտադրանքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շնորհանդեսի ժամանակ իր խոսքում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Նշվեց, որ հայ-ամերիկյան առեւտրաշրջանառության մեծ աճ կա, եւ այդ աճի մի մեծ մասը Հայաստանի կողմից  բարձր տեխնոլոգիաների ծառայություններն են: Հետեւաբար, երբ խոսում ենք Հայաստանի արտադրանքի մասին, դեռ շատ տեղ ունենք աշխատելու: Ինչու նախկինում այս աշխատանքը չի արվել: Միշտ Կալիֆոռնիան համարվել է բարդ շուկա, այն դեպքում երբ մեզ մոտ կա ավելի մոտ ռուսական կամ եվրոպական շուկան: Այն ծանր աշխատանքը, որ պետք է արվեր, չի արվել: Հիմա «Հայկական բիզնես անկյուն» նախագիծը սկիզբն է այն աշխատանքի, որ պետք է արվի:

Մենք ունենք երկակի  խնդիր. Մեկը բարձր որակ ապահովելն է, որպեսզի մրցունակ լինենք տեղի շուկայում, երկրորդն այն է, որ մենք չենք կարող ապահովել այն ծավալները, որի կարիքն ունի ԱՄՆ-ն, մասնավորապես Կալիֆոռնիան: Օրինակ, բազում դեպքեր կան, երբ հայ արտադրողը կարողացել է դուրս գալ լավագույն առեւտրային շղթաների վրա, սակայն գործարքը չի ստացվել ոչ թե այն պատճառով, որ որակը չենք կարողացել ապահովել, այլ որովհետեւ ծավալը չենք կարողացել ապահովել: Պետք է ճիշտ ռազմավարություն ընտրել»,-ասաց Սինանյանը:

Նա ընդգծեց, որ պետք է կենտրոնանալ փոքր ծավալ, բայց բարձր որակ ունեցող արտադրանքի վրա, եւ ապահովել շուկայի մի նիշ, որը որեւէ այլ երկիր չի ապահովելու. «Դրա հնարավորությունը կա: Տեղական էթնիկ շուկան լավ սկզբնակետ է դրա համար: Դա լավ մուտք է նաեւ ոչ հայկական շուկա

Նշենք, որ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի բացմանը մասնակցում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մի շարք բիզնեսների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայ արտադրող հնարավորություն կունենա ԱՄՆ-ում մասնակցելու ABC Corner-ին:

  • Կիսվել: