հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ սենատորները Սպիտակ տանը կրկին կոչ են արել Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում

ԱՄՆ սենատորները Սպիտակ տանը կրկին կոչ են արել Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում

ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռիչարդ Բլյումենտալը և Լինդսի Գրեմը նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում:

Հուլիսին երկու սենատորները եղել են Ուկրաինայում, որտեղ հանդիպել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանին ասի, որ մենք նրանց «վտարանդի» ենք դարձնում, ինչպես Իրանին ու Կուբային»,- հայտարարել է Բլյումենտալը։ Գրեմն իր հերթին ասել է, որ կոնգրեսականներն աշխատում են Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու ուղղությամբ։

ՌԴ-ին ահաբեկչության հովանավորներ երկրների ցուցակում ընդգրկելու առաջարկով են հանդես եկել Կոնգրեսի մի քանի անդամներ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ այդ նախաձեռնություններն անվանել էր «հիմար միջոց»: Նա ԱՄՆ-ին զգուշացրել էր․ նման քայլերն անպատասխան չեն մնա։

  • Կիսվել: