շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ Սենատն ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներով ռազմական բյուջեի նախագիծը

ԱՄՆ Սենատն ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներով ռազմական բյուջեի նախագիծը

ԱՄՆ Սենատն ուրբաթ հաստատել է 2021 թվականի ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ամերիկյան ռազմական բյուջեի նախագիծը, որը մասնավորապես, նախատեսում է պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների, ինչպես նաեւ Թուրքիայի նկատմամբ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռքբերելու պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագծի օգտին դեկտեմբերի 8-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է արգելափակել փաստաթուղթը, քանի որ դրա տեքստում բացակայում է կետը, որը պաշտպանում է տեխնոլոգիական ընկերությունները դատական հայցերից օգտատերերի կոնտենտի տեղադրման, հեռացման կամ այլ տիպի մոդելավորման համար: Սակայն ներքին պալատում օրինագիծը հավաքել է ձայների երկու երրորդը, ինչը թույլ է տալիս հետագայում հաղթահարել նախագահական վետոն:

Կոնգրեսում կրկնակի քվեարկությունը կանցկացվի, երբ Թրամփն արգելափակի փաստաթուղթը: Օրենսդիրներն արդեն հայտարարել են իրենց սուրբծննդյան արձակուրդները կրճատելու պատրաստակամության մասին այն նպատակով: Ընդհանուր առմամբ 740 մլրդ դոլարը գերազանցող պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է Պենտագոնի բազային կարիքները բավարարելու համար հատկացնել 635,5 մլրդ դոլար, էներգետիկայի նախարարության գծով ազգային անվտանգության ոլորտում ծրագրերի իրագործման համար՝ 26,6 մլրդ դոլար, արտերկրում գործողություններ իրականացնելու համար՝ 69 մլրդ դոլար:

  • Կիսվել: