ԱՄՆ ռազմական ինքնաթիռները հարվածել են Եմենում հութիների զենքի պահեստներին
ԱՄՆ ռազմական ինքնաթիռները շաբաթ երեկոյան մի քանի հարվածներ են հասցրել Եմենում հութիների զենքի պահեստներին, հայտնել են Պենտագոից, տեղեկացնում է AFP-ն:
«Զենքն օգտագործվել է Կարմիր ծովում և Ադենի ծոցում ռազմական և քաղաքացիական նավերի վրա հարձակվելու համար»,-AFP-ին է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: