ԱՄՆ ՊՆ-ն սպառնացել է Իրանին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ դիմելով Իրանին:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ուղերձը՝ Իրանին. տեսնում ենք ձեր մահաբեր աջակցությունը հութիներին։ Մենք հստակ գիտենք, թե ինչ եք անում:
Դուք շատ լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ բանակը, և ձեզ զգուշացրել են։ Դուք կվճարեք հետևանքների համար այն ժամանակ և այն վայրում, որը մենք կնախատեսենք»: