երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի ԳԽ-ի և ԳԴՀ ու Կանադայի ԱԳ խարարների հետ քննարկել է իրավիճակն Աֆղանստանում

ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի ԳԽ-ի և ԳԴՀ ու Կանադայի ԱԳ խարարների հետ քննարկել է իրավիճակն Աֆղանստանում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել է իրավիճակը Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոյի, Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, տեղեկացնում են ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունից

Բլինքենը, մասնավորապես, նշել է. «Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ Աֆղանստանի կառավարության հետ ամուր դիվանագիտական ​​եւ անվտանգության ոլորտում հարաբերություններին եւ դաշնակիցների հետ աշխատանքին»:
 
Հաղոերդվում է նաեւ, որ իր գործընկերներից յուրաքանչյուրի հետ զրույցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը կարծիքներ է փոխանակել Աֆղանստանում անվտանգության իրավիճակի, բռնությունը զսպելու հրատապ անհրաժեշտության եւ շարունակական դիվանագիտական ​​ջանքերի վերաբերյալ:
 
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ հակամարտության քաղաքական լուծմանը:

  • Կիսվել: