Նեթանյահու. F-35 կործանիչների Թուրքիային փոխանցումը կխաթարի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը
Թուրքիայի կողմից ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնումը կհանգեցնի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության խաթարմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Սա կխաթարի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը, քանի որ կարծում եմ, որ Թուրքիան ագրեսիվ մտադրություններ ունի», – CNN-ի եթերում ասել է նա՝ պատասխանելով հարակից հարցին։
Ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուն խնդրել է նրան ձեռնպահ մնալ Թուրքիա նոր զենքի համակարգեր փոխանցելուց՝ հանրապետության ռազմաօդային ուժերը արդիականացնելու համար։ Նախևառաջ, Իսրայելը վախենում է Թուրքիայի՝ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրին վերադառնալու հեռանկարից, որից հանրապետությունը բացառվել էր 2019 թվականին՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով։ Անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է F-35-ը Անկարային վաճառելու տարբեր տարբերակներ։



