երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Զելենսկին դեռ կարող է կատարել իր խոստումը և դադարեցնել պատերազմը. Պեսկով

Զելենսկին դեռ կարող է կատարել իր խոստումը և դադարեցնել պատերազմը. Պեսկով

Վլադիմիր Զելենսկին, առաջադրվելով Ուկրաինայի նախագահի պաշտոնում, խոստացել էր ավարտել պատերազմը երկրում։ Նա դեռ կարող է կատարել իր խոստումը՝ ընդունելով պատասխանատու որոշում, շվեյցարական Die Weltwoche հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«Զելենսկին եկել է իշխանության՝ խոստանալով իր ժողովրդին կանգնեցնել պատերազմը։ Դա նրա սկզբնական խոստումն էր,- պատասխանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հարցին, թե ինչ կարող էր նա հիմա ասել ուկրաինացիներին։- Եվ նա դեռ կարող է կանգնեցնել պատերազմը՝ շատ պատասխանատու որոշում ընդունելով»։

  • Կիսվել: