երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Չինաստան

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովում հանդիպման ժամանակ պայմանավորվել են Չինաստան պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ապագա այցի մասին: Այս մասին ասված է Սպիտակ տան կայքում:

Հաղորդագրւթյան մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Երկու առաջնորդները պայմանավորվել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Չինաստան՝ որպես իրենց քննարկումների շարունակություն՛՛:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Բալի կղզում կայացած իրենց հանդիպումը կառուցողական էին անվանել։ Պետությունների ղեկավարները նշել էին, որ իրենց հանդիպումը ՛՛խորը բնույթ է կրել, անկեղծ եւ կառուցողական է եղել՛՛։

Բացի այդ՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները ՛՛փոխհամաձայնության են եկել, որ երկու երկրների դիվանագիտական կառույցները պետք է ռազմավարական կապեր պահպանեն միմյանց հետ եւ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնեն՛՛։

 

  • Կիսվել: