հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ պետդեպը չի մեկնաբանում Լավրովի ու Բլինքենի միջև հնարավոր շփումը

ԱՄՆ պետդեպը չի մեկնաբանում Լավրովի ու Բլինքենի միջև հնարավոր շփումը

ԱՄՆ պետքարտուղարությունը դեռ չի մեկնաբանել ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում Ռուսատսանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շփումների հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՝Բրայենը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես տեղյակ չեմ պարոն Լավրովի՝ հինգշաբթի օրը հանդիպմանը մասնակցելու ծրագրերին, ուստի չեմ մեկնաբանի որևէ հանդիպման հեռանկար՛՛:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտնել էր, որ կազմակերպության անդամ 57 երկրների ԱԳ նախարարների տարեկան հանդիպումը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում։ Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվել է, որ տարեկան հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հրավերով։

 

  • Կիսվել: