երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԱՄՆ Պետդեպը չի հաստատել Պուտինի հետ հանդիպման համար Թրամփի ենթադրյալ պայմանները

ԱՄՆ Պետդեպը չի հաստատել Պուտինի հետ հանդիպման համար Թրամփի ենթադրյալ պայմանները

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի հաստատել այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ նախագահ Դոնալդ Թրամփը, իբր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար պայման է դրել Վլադիմիր Զելենսկիի հետ վերջինիս հանդիպման մասին։

Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գլխավոր տեղակալ Թոմի Պիգոթը ճեպազրույցի ժամանակ, երբ խնդրել են հաստատել կամ հերքել այս պնդումը, մասնավորապես, ասել է. «Կարող եմ միայն ասել, որ, ինչպես ասել է պետքարտուղարը, մենք շարունակում ենք սերտորեն շփվել մեր եվրոպացի գործընկերների և Ուկրաինայի հետ»:

Ավելի վաղ New York Post-ը գրել էր, որ Սպիտակ տան անանուն աղբյուրը Թրամփի և Պուտինի հանդիպման հնարավորությունը կապել է Զելենսկիի հետ հանդիպման հեռանկարի հետ:

  • Կիսվել: