շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացնում է «միջուկային զենքի տարածման վտանգավոր պարույրի» մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացնում է «միջուկային զենքի տարածման վտանգավոր պարույրի» մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախազգուշացրել է «միջուկային զենքի տարածման վտանգավոր պարույրի» մասին, որը կարող է առաջանալ ուկրաինական պատերազմի արդյունքում:

 Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
 
Ելույթ ունենալով Կանադայում կայացած անվտանգության համաժողովում՝ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «չի ներքաշվի Պուտինի ընտրությամբ սկսված պատերազմի մեջ»։
 
«Ռուսական ներխուժումը ցույց է տալիս բռնակալության եւ անկարգությունների հնարավոր աշխարհը», - ասել է Օսթինը Միջազգային անվտանգության Հալիֆաքս ֆորումում՝ նշելով, որ սա հրավեր է դեպի գնալով ավելի անապահով դարձող աշխարհ, որտեղ միջուկային զենքի տարածման վտանգ կա:
 

  • Կիսվել: