շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը Թրամփին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը Թրամփին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր-Գրինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու փոխարեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Փոխարենը դադարեցրեք հնդիկներին H1-B վիզաների տրամադրումը, որոնք փոխարինում են ամերիկյան աշխատատեղերը, և դադարեցրեք Ուկրաինային զենքի մատակարարումը»:

Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ ռուսական նավթի ներմուծման և վերավաճառքի մաքսատուրքերը, քանի որ Հնդկաստանը շարունակում է նավթ գնել Ռուսաստանից:

Ի պատասխան՝ Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրենց քննադատող երկրներն ՛՛իրենք են առևտուր անում Ռուսաստանի հետ՛՛:

  • Կիսվել: