ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Պեկինում Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ քննարկել է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունները, հայտնում է չինական կողմը:
Նշվում է, որ բանակցությունների նոր փուլի գլխավոր հարցը Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդներ Ջո Բայդենի ևՍի Ցզինպինի կողմից ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունների կատարումն է:
Հանդիպումից առաջ Վան Ին երկու երկրների միջև հարաբերությունների կայուն զարգացման հույս է հայտնել: Սալիվանը հայտարարել է, որ կողմերը կքննարկեն Վաշինգտոնի և Պեկինի միջև վեճեր առաջացնող հարցերը: