երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայտնի է՝ որքան է ծախսվել ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում. Bloomberg

Հայտնի է՝ որքան է ծախսվել ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում. Bloomberg

ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում շուրջ 14,7 միլիարդ դոլար է ծախսվել, տեղեկացնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ այդ միջոցները 2024 թվականի ընտրական ցիկլում, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, ծախսվել են թեկնածուների, կուսակցությունների և քաղաքական ամենատարբեր հանձնաժողովների կողմից: Ընդհանուր առմամբ, կա 11,000 քաղաքական խումբ։

Ծախսերի ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, կապված է գովազդի, «հանգանակության հուսահատ կոչերի և ընտրողների դռներն անվերջ թակելու հետ»: Ընդ որում, այդ ոլորտում ամենամեծ ջանքերը գործադրվել են տատանվող նահանգներում, որոնք էլ, փորձագետների կածիքով, կորոշեն նախագահական ընտրությունների ելքը։

  • Կիսվել: