ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը տեղեկացվել են Թրամփի մերձակայքում հնչած կրակոցների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը տեղեկացվել են «Թրամփի միջազգային գոլֆի դաշտում անվտանգության հետ կապված միջադեպի մասին», ասվում է Սպիտակ տան կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Նրանք հանգիստ շունչ քաշեցին՝ լսելով, որ նա ապահով է», - հայտնել է Սպիտակ տունը՝ հավելելով, որ իրենց թիմը պարբերաբար թարմացումներ կհաղորդի:
Իր հերթին, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է, որ խոսել է ԱՄՆ նախկին նախագահի հետ, և որ նա «լավ տրամադրություն ունի և ավելի, քան երբևէ վճռական է փրկելու մեր երկիրը»։