շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն ընդունել է 3 տրիլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի մասին օրինագիծ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ն ընդունել է 3 տրիլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի մասին օրինագիծ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը ենթադրում է 3 տրիլիոն դոլար արժողության օգնության փաթեթ՝ երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և տնտեսության խթանման համար, տեղեկացնում է Reuters-ը:

Օրինագիծը հավանության է արժանացել ձայների 208:199 հարաբերակցությամբ: Մինչդեռ Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները խոստացել են արգելափակել օրինագծի ընդունումը, չնայած որոշ կուսակիցներ կողմ են արտահայտվել աջակցության փաթեթին:  

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վետո կիրառել, եթե օրինագիծը հասնի իր սեղանին:

 

 

  • Կիսվել: