երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինայում չի պատերազմի. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն Ուկրաինայում չի պատերազմի. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ ղեկավարությունը մտադիր չէ Ուկրաինայի օդային տարածքը ոչ-թռիչքային գոտի հայտարարել, քանի որ դա կհանգեցի Ռուսաստանի հետ կոնֆլիկտի, ինչը Վաշինգտոնը չի ցանկանում։ Այս մասին հինգշաբթի Սլովակիայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ մեր ուժերը չեն պատերազմի Ուկրաինայում։ Այդուհանդերձ մենք կանենք ամեն հնարավորը Ուկրաինային՝ իր տարածքները պաշտպանելու ջանքերում աջակցելու համար»,- ասել է Պենգատոնի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ ոչ-թռիչքային գոտի հայտարարելը կնշանակի մասնակցություն ռազմական գործողություններին՝ Ռուսաստանի՛ դեմ ռազմական գործողություններին։
«Մենք ասել ենք, մեր նախագահն ասել է, որ չենք պատերազմի Ռուսաստանի հետ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

  • Կիսվել: