շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի. Քիրբի

ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի. Քիրբի

ԱՄՆ-ն Ուկրաինային 300 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Պաշտոնյայի խոսքով՝ նման կերպ Վաշինգտոնը ցանկանում է ուժեղացնել Ուկրաինայի ինքնապաշտպանական կարողությունները։

«Նոր փաթեթը ներառում է լազերային կարգավորմամբ հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, գիշերային տեսանելիության սարքեր և զինամթերք»,- հստակեցրել է Քիրբին։

  • Կիսվել: