երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի. Բայդեն

ԱՄՆ-ն Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի. Բայդեն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինային 800 մլն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի, այդ թվում՝ հակաօդային համակարգեր ու անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Սպիտակ տանն իր ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ այսպիսով մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության չափը հասավ մեկ մլրդ դոլարի:

՛՛Խոսքը ազատության, սեփական ապագան որոշելու մարդու իրավունքների մասին է: Ուկրաինան երբեք չպետք է դառնա Պուտինի հաղթանակը՝ անկախ նրանից, թե ինչ առաջխաղացում կգրանցի նա մարտի դաշտում՛՛,-նշել է ԱՄՆ նախագահը:

Բայդենի խոսքով՝ Ուկրաինային կտրամադրվեն 800 հակաօդային համակարգ, 9000 հակատանկային միջոց, 7000 միավոր հրազեն, 20 մլն փամփուշտ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

 

 

  • Կիսվել: