ԱՄՆ-ն ու Ադրբեջանը փաստել են՝ մեծ հեռանկարներ կան երկու երկրների համագործակցության զարգացման համար
Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ հանդիպմանն ընդգծվել է, որ մեծ հեռանկարներ կան Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման համար՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ, ներդրումային, տրանսպորտային, տարանցիկ, արդյունաբերական և այլ ոլորտներում:
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Բաքուն մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը։


