երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ն Թուրքիային մեծածավալ հումանիտար և ֆինանսական օգնություն է ցուցաբերում

ԱՄՆ-ն Թուրքիային մեծածավալ հումանիտար և ֆինանսական օգնություն է ցուցաբերում

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո ԱՄՆ-ն շարունակում է օդային ու ջրային ճանապարհներով հումանիտար օգնություն մատակարարել Թուրքիա:

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ ևս 60 տոննա հումանիտար օգնությունը Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանից ինքնաթիռով ուղարկվել է Թուրքիա։

Մինչ այդ մոտ 500 տոննա օգնություն էր հավաքվել ԱՄՆ-ում և առաքվել Թուրքիա։

Վաշինգտոնը հայտարարել է Թուրքիային ու Սիրիային շուրջ 85 մլն դոլար հատկացնելու մասին: Նախօրեին Թուրքիա մեկնած ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել է ևս 100 մլն դոլար լրացուցիչ օգնություն տրամադրելու մտադրության մասին:

  • Կիսվել: