շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ն ստիպված կլինի հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից. Ռոհանի

ԱՄՆ-ն ստիպված կլինի հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից. Ռոհանի

Վաշինգտոնը ստիպված կլինի հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Mehr-ը։

Մալայզիայում իրանական համայնքի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին ասել է. «Պատժամիջոցների սահմանումը պարտվողական մոտեցում է, որից ինչ-որ մի պահի պետք է հրաժարվել։ Ես կարծում եմ, որ պատժամիջոցները չեն կարող շարունակվել, քանի որ դրանք անօրինական են»: Նա նաեւ նշել է. «Ամերիկացիներն այլ ընտրություն չունեն, բացի վերադառնալն այն ուղուց, որով նրանք գնում են, եւ մենք կստիպենք նրանց անել այդ» ։

Իրանի նախագահը հավելել է. «Պատժամիջոցները որոշ խնդիրներ են ստեղծում, սակայն դրանք կարելի է վերածել հնարավորությունների, եթե մենք դիմադրենք։ Այսօր բոլորը գիտեն, որ իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ մեկին, նույնիսկ Ամերիկային ու նրա բարեկամներին չօգնեց» ։

Ըստ Ռոհանիի՝ ԱՄՆ-ն եւ իսրայելական ռեժիմը ձգտում էին մեկուսացնել Իրանին եւ ստիպել իրանական ժողովրդին կորցնել համբերությունը ու իշխանության դեմ դուրս գալ, սակայն, չնայած անարդար պատժամիջոցների պատճառով առաջացած ծանր տնտեսական պայմաններին, երկիրը դիմակայեց եւ թշնամու առավելագույն ճնշումը վերածվեց հնարավորությունների:

  • Կիսվել: