ԱՄՆ-ն սառեցրել է Իսրայելին 130 բուլդոզերի մատակարարումը՝ Գազայի հատվածում տները քանդելու պատճառով
ԱՄՆ-ն սառեցրել է Իսրայելին 130 բուլդոզերի մատակարարումը՝ Գազայի հատվածում տների քանդման ֆոնին, տեղեկացնում է իսրայելական Yedioth Ahronot թերթը:
Իր հերթին The Daily Mail-ը հայտնում է, որ Իսրայելի Պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել Caterpillar ընկերության արտադրած D9 բուլդոզերների գնման մասին։
Ըստ աղբյուրի՝ բուլդոզերները առաջին հերթին նախատեսված էին Գազայի հատվածում շենքերը քանդելու համար, ինչը լուրջ ներքին քննադատություն առաջացրեց ԱՄՆ-ում և հանգեցրեց բուռն ճնշման նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա՝ ի վերջո սառեցնելով մատակարարումները:
Նշվում է, որ մի քանի D9 բուլդոզերներ, որոնք ներկայումս օգտագործվում են իսրայելական բանակի կողմից Գազայում, տեխնիկական սպասարկման կարիք ունեն: