ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի այս շաբաթ
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի այս շաբաթ։ Այս մասին ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Բուչայից ստացված տեղեկատվությունը, ըստ ամենայնի, լրացուցիչ ապացույցներ է տալիս պատերազմական հանցագործությունների մասին: Ինչպես ասաց նախագահ Ջո Բայդենը, մենք կաշխատենք համաշխարհային հանրության հետ՝ ապահովելու այս հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվություն: Մենք նաև ակտիվորեն աշխատում ենք եվրոպացի դաշնակիցների հետ հետագա պատժամիջոցների ուղղությամբ, որպեսզի մեծացնենք ճնշումը և ծախսերը նախագահ Պուտինի և Ռուսաստանի Դաշնության համար», – ասել է նա:
ՌԴ ՊՆ հերքել է Ուկրաինայի Բուչա քաղաքում խաղաղ բնակչության վրա փողոցներում կրակելու վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների մեղադրանքը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը կեղծ հարձակում է անվանել։



