ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

Միացյալ Նահանգները այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել։ «Minuteman 3» հրթիռը կարող է միջուկային մի քանի մարտագլխիկներ կրել։

Անցնելով ավելի քան 6,7 հազար կիլոմետր տարածություն` ուսումնական մարտագլխիկները հարվածել են Խաղաղ օվկիանոսի կենտրոնում` Մարշալի կղզիներում գտնվող ամերիկյան փորձադաշտի թիրախներին:

«Minuteman 3» բալիստիկ հրթիռի թռիչքի հեռահարությունը 12 հազար կիլոմետր է։

  • Կիսվել: