երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ԱՄՆ-ն կոչ է անում Թբիլիսիին վերադառնալ եվրաատլանտյան ուղի

ԱՄՆ-ն կոչ է անում Թբիլիսիին վերադառնալ եվրաատլանտյան ուղի

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է խորապես անհանգստացած լինել «Վրացական երազանքի» աճող հակաժողովրդավարական գործողություններով և հռետորաբանությամբ։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ խոսելով ընդդիմությունը անօրինական ճանաչելու Վրաստանի իշխող ուժի մտադրության մասին, գրում է aliq.ge-ն:

Միլլերը կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերադառնալ ժողովրդավարության և եվրաատլանտյան ուղի։

«Վրաստանի իշխանությունների գործողությունները հակասում են վրաց ժողովրդի ցանկություններին, ավելի վաղ կառավարության հայտարարած եվրաինտեգրման ուղղությամբ շարժվելու որոշմանը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հարգել մարդու իրավունքները և ազատությունը՝ դադարեցնելով ընդդիմությանը սահմանափակելու փորձերը», — ասել է Միլլերը։

  • Կիսվել: