երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն կաջակցի Հունաստանին Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության դեմ. դեսպան

ԱՄՆ-ն կաջակցի Հունաստանին Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության դեմ. դեսպան

Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը հայտարարել է, որ իր երկիրը կաջակցի Հունաստանին արտաքին քաղաքականությունում, այդ թվում նաև՝ ՛՛Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության՛՛ դեմ։

Այս մասին դեսպանն ասել է Վաշինգտոնում ընթացող տնտեսական ֆորումի ժամանակ՝ ընդգծելով Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև 2018 թվականին ձեռք բերված համաձայնագիրը, որից հետո Հյուսիսային Մակեդոնիայի համար ճանապարհ է հարթվել՝ միանալու ՆԱՏՕ-ին։

՛՛Հունաստանը պատմության ճիշտ ուղու վրա է կանգնած և վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը արտաքին քաղաքական այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության դեմ պայքարը՛՛,-ասել է դեսպանը:

Նշենք, որ դեսպանի հայտարարությունը տարածել է Հունաստանի արտաքին գործերի առաջին փոխնախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսի գրասենյակը։

 

  • Կիսվել: