երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԱՄՆ-ն Իսրայելին գործողությունների ազատություն կտա, եթե Իրանը փորձի միջուկային զենք ունենալ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իսրայելին գործողությունների ազատություն կտա, եթե Իրանը փորձի միջուկային զենք ունենալ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնն ընդունում է Իսրայելի «գործողությունների ազատության» իրավունքը, եթե Իրանը փորձի միջուկային զենք ունենալ։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հստակ հայտարարել է Իրանին հարցի վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Սալիվանը հիշեցրել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քանիցս նախազգուշացրել, որ այս հայտարարությունն ամրապնդելու գործողությունների կդիմի, այդ թվում ի հաշիվ Իսրայելի գործողությունների ազատությունն ընդունելու։

Սալիվանը նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի փոխգործակցել Իրանի հետ այն հարցում, որը վերաբերում է նրա միջուկային ծրագրին։ Նա նաեւ ողբերգական սխալ է անվանել Իրանի դուրս գալը Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Իրանը բավականաչափ քանակությամբ ուրան է կուտակել՝ հինգ միջուկային ռումբ արտադրելու համար։

  • Կիսվել: