երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ն Իրանի պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ առաջարկներին համարում է «հետքայլ»

ԱՄՆ-ն Իրանի պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ առաջարկներին համարում է «հետքայլ»

Վաշինգտոնը բացասաբար է ընդունել Թեհրանի պատասխանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) վերականգնելու բանակցություններում արևմտյան մասնակիցների առաջարկներին՝ գրում է Politico-ն։

«Մենք ուսումնասիրում ենք Իրանի արձագանքը, բայց դա ամենևին էլ հուսադրող չէ»,- թերթին ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Սակայն նա հրաժարվել է մանրամասնել, թե ինչ են առաջարկել իրանցիները:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները ներկայացրել էին համաձայնագրի, իրենց բնորոշմամբ՝ «վերջնական տեքստը», սակայն Իրանը մտահոգություն էր հայտնել դրա որոշ կետերի առնչությամբ, ԱՄՆ-ն նույնպես հանդես է եկել իր հակաառաջարկներով։ Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին, հայտնել էր,  որ ԵՄ-ում Իրանի արձագանքը Բրյուսելի առաջարկած՝ ԳՀՀԾ-ի վերականգնման վերաբերյալ նախագծին, դրական են ընդունել։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ համաձայնության կարելի է հասնել, եթե ԱՄՆ-ն «իրատեսորեն մոտենա պատժամիջոցների և Իրանի որոշ մտահոգությունների վերացմանը»։

Politico-ն գրում է, որ մոտենում են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, և «հնարավոր է, որ ԳՀՀԾ-ի բանակցությունները կանգ առնեն մինչև նոյեմբերին այդ մրցավազքի ավարտը»:

  • Կիսվել: