չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄՆ-ն իր զրպարտանքներով չի խաբի աշխարհին. Իրանի ԱԳՆ խոսնակ

ԱՄՆ-ն իր զրպարտանքներով չի խաբի աշխարհին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Անդրադառնալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալուն, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ը իր զրպարտանքներով չի խաբի աշխարհին», գրում է parstoday.com-ը:

Սեյեդ Աբբաս Մուսավին շաբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.««Ելք» սերիալի նոր հատվածում և աշխարհին պատուհասած կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ն խզել է իր կապերը ԱՀԿ-ի հետ»:

Մուսավին հավելել է.«ԱՄՆ-ի անպատասխանատու ռեժիմն իր սեփական ժողովրդի նկատմամբ իր պարտականությունները կատարելու մեջ ձախողելուց հետո, մշտապես փորձում է փախուստի ելք գտնել, որպեսզի այդպիսով քողարկի իր խայտառակությունը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ այդ երկրի հարաբերությունները խզելու մասին։ «Քանի որ ԱՀԿ-ն  հրաժարվել է կատարել Վաշինգտոնի պահանջած բարեփոխումները,մենք այսօր դադարեցնում ենք հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,-ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփն ԱՀԿ-ին մեղադրել էր Չինաստանին սատարելու մեջ:

  • Կիսվել: