ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անմում «անհապաղ լքել» Բելառուսը՝ Լիտվայի կողմից անցակետի փակման պատճառով

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անմում «անհապաղ լքել» Բելառուսը՝ Լիտվայի կողմից անցակետի փակման պատճառով

ԱՄՆ պետքարուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին ՛՛անհապաղ լքել՛՛ Բելառուսը։ Այս մասին ասվում է Մինսկում ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը: Դիտարկեք Լիտվայի և Լատվիայի հետ մնացած սահմանային կետերով կամ ինքնաթիռով հեռանալու հնարավորությունը: ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում Բելառուսի ցամաքային ճանապարհով մուտք գործել Լեհաստան՛՛։

Նշենք, որ օգոստոսի 18-ից Լիտվան դադարեցրել է Բելառուսի հետ սահմանի 6 ճանապարհային անցակետերից երկուսի գործունեությունը ՛՛աշխարհաքաղաքական իրավիճակի և ազգային անվտանգության սպառնալիքները նվազեցնելու համար՛՛։

Մինսկում Վիլնյուսի գործողությունները որակել են հերթական ՛՛ոչ կառուցողական և ոչ բարեկամական քայլը՛՛։ Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականից ի վեր Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի ավելի քան 685 հազար բնակիչ օգտվել է երկիր առանց վիզայի մուտքի իրավունքից․ մեծամասնությունը Լիտվայի քաղաքացիներ են։

Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ ՏԱՍՍ-ին Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բելառուսը Լիտվայի կողմից սահմանին անցակետերի փակմանը կարձագանքի ՛՛հանգիստ, պատասխանատու և պրագմատիկ՝ նաև հաշվի առնելով հարևան երկրների բնակիչների շահերը՛՛։

  • Կիսվել: