ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն հուսահատվել է Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում. Զարիֆ

ԱՄՆ-ն հուսահատվել է Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում. Զարիֆ

Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Հուսահատությունից դրդված, Միացյալ Նահանգները Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի անձնական դիրքորոշումը անվանել է տարածաշրջանային համաձայնություն», գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում գրառում է կատարել. «ԱՄՆ-ն այնքան հուսահատվել է Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի անձնական դիրքորոշումն անվանել է տարածաշրջանային համաձայնություն:

Անդրադառնալով Պարսից ծոցի համագործակցության խոհրդի գլխավոր քարտուղարի դիրքորոշման հետ Կատարի անհամաձայնությանը, Զարիֆը գրել է. «Բոլորը գիտեին, որ տարածաշրջանում մեծամասնությունը և նույնիսկ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը դեմ են այդ տեսակետին»:

Վերջերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նայեֆ Ֆալահ Մուբարաք ալ-Հիջրաֆը  նամակ էր հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում կոչ էր արել երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն: ԱՄՆ պաշտոնյաները ողջունել են այ դքայլը:

Կատարը հայտարարել է, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի դիրքորոշումը կհայտարարվեն անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, իսկ Խորհրդի գլխավոր քարտուղարի վերջին դիրքորոշումն անդամ երկրների տեսակետը չէ:

  • Կիսվել: