շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ն հրավիրում է «կայացած ու զարգացող ժողովրդավարություններին». Պետքարտուղարությունը պատասխանել է Ադրբեջանին

ԱՄՆ-ն հրավիրում է «կայացած ու զարգացող ժողովրդավարություններին». Պետքարտուղարությունը պատասխանել է Ադրբեջանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ից 10-ը օնլայն ձևաչափով կանցկացվի Ժողովրդավարության գագաթնաժողով:

Հայտնի է, որ Բայդենը գագաթնաժողովին մասնակցելու է հրավիրել շուրջ 120 երկրների, այդ թվում՝ Հայաստանին:

Հրավեր չստացողների շարքում են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ՝ Թուրքիան:

Ադրբեջանական «Թուրան»-ի թղթակիցը հարց է ուղղել Պետքարտուղարության ներկայացուցչին՝ արդյոք նախապես հրավիրված երկրների ցուցակը վերջնակա՞ն է, և այնպիսի երկրների համար, ինչպիսին Ադրբեջանն է, դեռ կա՞ ժամանակ: Ի պատասխան նշել են, որ ԱՄՆ-ն հրավիրում է «կայացած ու զարգացող ժողովրդավարություններին»։

 

 

 

  • Կիսվել: