շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ-ն Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել

ԱՄՆ-ն Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին. պատճառն այն է, որ Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել:

Ըստ Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթի՝ Հնդկաստանից ներմուծումը կհարկվի 25 տոկոս լրացուցիչ սակագնով: Այժմ հնդկական ապրանքների համար ԱՄՆ-ում արդեն սահմանվել է 25% մաքսատուրք։ Նոր մաքսատուքերն ուժի մեջ կմտնեն 21 օրից։ 

Ինչպես հաղորդվում է՝ նմանատիպ մաքսատուրքերը կարող են տարածվել այլ երկրների վրա, որոնք ռուսական նավթ են ներկրում, այդ թվում՝ երրորդ երկրների միջոցով։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանը համարվում է ԱՄՆ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող երկիր: 

 

  • Կիսվել: