կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ-ն հավանություն է տվել Իսրայելին 100 մլն դոլարի տանկային արկերի վաճառքին

ԱՄՆ-ն հավանություն է տվել Իսրայելին 100 մլն դոլարի տանկային արկերի վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին 106,5 մլն դոլարի տանկային արկերի և դրանց սարքավորումների հնարավոր վաճառքին, հայտնել է Պենտագոնի պաշտպանական համագործակցության գործակալությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գործակալության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելի կառավարությանը 120 միլիմետրանոց M830A1 արկերի և 106,5 մլն դոլար արժեքով հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին՛՛:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ Թել Ավիվը պահանջել է այդպիսի մոտ 14 հազար զինամթերք։

  • Կիսվել: