կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին

Ամերիկացի զինվորականներն այս շաբաթ ավիահարվածներ են հասցրել սիրիական անապատում «Իսլամական պետության» (ԻՊ) մի քանի ճամբարներին, ինչի հետևանքով սպանվել է խմբավորման մինչև 35 զինյալ, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:  

Նշվում է, որ երկուշաբթի հարվածները թիրախ են եղել «Իսլամական պետության» բարձրաստիճան ղեկավարները:

Խումբը Միացյալ Նահանգները ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում: CENTCOM-ի տվյալներով՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։

 

  • Կիսվել: