չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
ԱՄՆ-ն Ֆրանսիային առաջարկում է Պաղեստինի պետություն ստեղծել Լազուրե ափում

ԱՄՆ-ն Ֆրանսիային առաջարկում է Պաղեստինի պետություն ստեղծել Լազուրե ափում

ԱՄՆ-ն չի մասնակցի հաջորդ ամիս Նյու Յորքում անցկացվելիք՝ Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի կազմակերպած համաժողովին, որը նպատակ ունի խթանել Պաղեստինի պետության ճանաչումը: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։

Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 7-ը շատ բան փոխեց։ Եթե Ֆրանսիան իսկապես այդքան վճռական է Պաղեստինյան պետություն ստեղծելու հարցում, ես նրանց առաջարկ ունեմ. կտրել Լազուրե ափի մի հատվածը և Պաղեստինյան պետություն ստեղծել։ Նրանք կարող են դա անել, բայց չեն կարող նման ճնշում գործադրել ինքնիշխան պետության նկատմամբ։ Հուսով եմ՝ նրանք կվերանայեն իրենց որոշումը, և Միացյալ Նահանգները չի մասնակցի»:

  • Կիսվել: