հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն եւ «Թալիբանը» խաղաղ համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն եւ «Թալիբանը» խաղաղ համաձայնագիր են ստորագրել

Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը եւ «Թալիբան» շարժման առաջնորդի տեղակալ, Կատարի քաղաքական գրասենյակի ղեկավար մուլլա Աբդուլլահ Հանի Բարադարը խաղաղ համաձայնագիր են ստորագրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է՝ տորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր Դոհայում: Փաստաթղթի ստորագրումից հետո Հալիլզադը եւ Բարադարը սեղմել են միմյանց ձեռքը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թալիբներին կոչ է արել կատարել «Ալ Քաիդայի» հետ կապերը խզելու խոստումը: 

  • Կիսվել: