կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն արձագանքել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրաժարականին

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն արձագանքել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրաժարականին

Վաշինգտոնը մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի երկար սպասված հրաժարականը և նրա փոխարեն Ալեքսանդր Սիրսկու նշանակումը։ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ դա Ուկրաինայի ինքնիշխան որոշումն է։

Իսկ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է. «Ընտրված առաջնորդը պետք է իր ընտրությունը կատարի, թե ով է զբաղեցնում ռազմական ղեկավարության բարձրագույն մակարդակները: Ես միայն կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգների տեսանկյունից մենք կշարունակենք աջակցել թե՛ Ուկրաինայի կառավարությանը, թե՛ ուկրաինական բանակին»,- հայտնում է BBC-ն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է. «Սա, իհարկե, ուկրաինական որոշում է... ՆԱՏՕ-ի գործը չէ այս հարցում որևէ կարծիք ունենալ։ Բայց ես ողջունում եմ ԱԳ նախարար Կուլեբայի շատ հստակ հայտարարությունը, որ ոչ մի փոփոխություն չի ազդի Ուկրաինայի հարաբերությունների վրա իր գործընկերների և ՆԱՏՕ-ի հետ։ Այսպիսով, մենք կշարունակենք աջակցել, և դա է գլխավորը»:

  • Կիսվել: