ԱՄՆ-ն և Չինաստանը շատ լավ հարաբերություններ ունեն. Թրամփ
ԱՄՆ-ն և Չինաստանը շատ լավ հարաբերություններ ունեն, և Չինաստանի ղեկավարության հետ հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ՝ առևտրային համաձայնագիր կնքելու պայմանով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Ես, ամենայն հավանականությամբ, հանդիպում կանցկացնեմ նախագահ Սի Ծինփինի հետ մինչև տարեվերջ, եթե մենք գործարք կնքենք... Մենք շատ մոտ ենք գործարքին։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ։ Չինաստանը մեծապես կախված է Միացյալ Նահանգներից»:


