հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից

ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ԱՄՆ ղեկավարը պարզաբանել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն երկիրը հավատարիմ չի պայմանագրին։

Հիշեցնենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար:

 

  • Կիսվել: