հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն չի փոխում «Մեկ Չինաստան» քաղաքականությունը և չի աջակցում Թայվանի անկախությանը. Քոլին Քոուլ

ԱՄՆ-ն չի փոխում «Մեկ Չինաստան» քաղաքականությունը և չի աջակցում Թայվանի անկախությանը. Քոլին Քոուլ

ԱՄՆ-ը չի փոխում իր «Մեկ Չինաստան» քաղաքականությունը և չի աջակցում Թայվանի՝ անկախություն ձեռք բերելու ջանքերին։ Այս հավաստիացումը երկուշաբթի հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հստակեցնեմ. մեր «Մեկ Չինաստան» քաղաքականությունը չի փոխվել: Մենք չենք աջակցում ստատուս քվոն փոխելու որևէ մեկի միակողմանի փորձերին: Մենք չենք աջակցում Թայվանի վերամիավորմանը մայրցամաքային Չինաստանի հետ՝ Պեկինի կողմից ուժի կիրառման միջոցով։ Եվ մենք չենք աջակցում Թայվանի անկախությանը»,- ասել է Քուոլը Foreign Policy շաբաթաթերթին:

«Թայվանի նեղուցում պատերազմը կազդի ոչ միայն ամերիկացիների, այլև՝ ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի և բարգավաճման վրա: Այսպիսով, ոչ ոք շահագրգռված չէ պատերազմ սկսել Թայվանի նեղուցում: Եվ ամերիկյան Ազգային պաշտպանության ռազմավարությունը ճանաչում է այս իրողությունը»,- ասել է փոխնախարարը։

  • Կիսվել: