հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ն բաց է բանակցությունների համար, եթե ՌԴ-ն դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից. Նուլանդ

ԱՄՆ-ն բաց է բանակցությունների համար, եթե ՌԴ-ն դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից. Նուլանդ

ԱՄՆ-ն բաց է բանակցությունների համար, եթե Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից։ Այս մասին ՛՛Էխո մոսկվի՛՛-ի յութուբյան ալիքի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:

Նշվում է, որ Նուլանդը, մասնավորապես, հայտարարել է. ՛՛Եթե նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը- խմբ.) պատրաստ է ռուսական զորքերը հանել Ուկրաինայից, եթե նա պատրաստ է մեզ հետ լրջորեն զրուցել, մենք պատրաստ ենք նրա հետ խոսել, եթե դա այդպես է։ Այդ պատերազմը պետք է դադարի՛՛։

Նա նաև հավելել է, որ ՌԴ ղեկավարը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ չի փորձել կապ հաստատել:

  • Կիսվել: