չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
ԱՄՆ-ն B-2 ռմբակոծիչներ է օգտագործել հութիների ստորգետնյա զինապահեստների դեմ. Օսթին

ԱՄՆ-ն B-2 ռմբակոծիչներ է օգտագործել հութիների ստորգետնյա զինապահեստների դեմ. Օսթին

ԱՄՆ-ն օգտագործել է B-2 ռազմավարական ռմբակոծիչներ՝ հարվածելու բունկերներին, որտեղ Եմենի հութի ապստամբները զենք էին պահում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Associated Press-ը:

«Այսօր ԱՄՆ-ի ուժերը, ներառյալ B-2 ռմբակոծիչները, ճշգրիտ հարվածներ են հասցրել Եմենի հութիների հսկողության տարածքում գտնվող հինգ ստորգետնյա զինապահեստի»,-ասել է Օսթինը

Նախարարը հավաստիացրել է, որ խոսքը գետնի տակ գտնվող ցանկացած թշնամական թիրախների վրա հարձակվելու և գլոբալ մասշտաբներով հարվածներ հասցնելու՝ ԱՄՆ-ի հնարավորությունները ցուցադրելու մասին է:

Associated Press-ը պարզաբանում է, որ նախկինում որևէ հաղորդում չի եղել այն մասին, որ Միացյալ Նահանգները B-2 է օգտագործել հութիների դեմ։

Նշվում է նաև, որ ներկայիս հարվածը կարող է նախազգուշացում լինել ապստամբներին աջակցող Իրանին, որ ԱՄՆ-ն, օրինակ՝ կարող է B-2-ն օգտագործել Նաթանզում և Ֆորդոյում խիստ ամրացված իրանական միջուկային օբյեկտների վրա հիպոթետիկ հարձակման դեպքում։:

  • Կիսվել: