ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև 60-օրյա զինադադարի առաջարկի ուղղությամբ. աղբյուր
Ամերիկացի միջնորդներն աշխատում են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի ուղղությամբ՝ սկսած 60-օրյա զինադադարից: Այս մասին տեղեկացնում էVOA-ն հղում անելով իրավիճակին տեղյակ երկու աղբյուրների:
Նշվում է, որ, բացի այդ, իսրայելական զորքերը շարունակել են հարձակողական գործողությունները՝ հրահանգելով բնակիչներին տարհանել լիբանանյան Բաալբեք քաղաքից։
Իրենց հերթին լավատեղյակ աղբյուրը և բարձրաստիճան դիվանագետը Reuters-ին ասել են, որ երկամսյա ժամկետը կօգտագործվի 2006 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի ամբողջական իրականացման համար, որպեսզի հարավային Լիբանանը զերծ մնա պետության կողմից չվերահսկվող զինյալներից:
Նշվում է նաև, որ երկու կողմերն էլ զգուշացրել են, թե համաձայնագիրը դեռ կարող է ձախողվել: