կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ԱՄՆ-ն առաջիկայում առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն

ԱՄՆ-ն առաջիկայում առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն

ԱՄՆ-ն առաջիկայում առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ: Այս մասին այսօր Լոնդոնում Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլիամ Բըրնսը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի վերջո, դա քաղաքական կամքի և երկու կողմերի առաջնորդների պատրաստակամության հարց է՝ ընդունելու այն փաստը, որ եկել է կանգ առնելու, բարդ որոշումներ կայացնելու և բարդ փոխզիջումների գնալու ժամանակը: Անկեղծորեն հույս ունեմ, որ երկու առաջնորդներն էլ կընդունեն այդ որոշումը, քանի որ դրանից շատ բան է կախված»:

Իր հերթին Մուրը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կշարունակի ծայրահեղ լարված մնալ, քանի դեռ Գազայի հատվածում հրադադար չի հաստատվել:

«Մեզ կրկին հաջողվել է խուսափել Իսրայելի և Իրանի հարաբերություններում ճգնաժամից, բայց մինչև կրակը չդադարեցվի, այդ ռիսկը կպահպանվի։ Որքան էլ սարսափելի լինի իրավիճակը Գազայում, Մերձավոր Արևելքում ավելի լայն հակամարտությունը շատ ավելի վատ կլինի»,-նշել է նա:

 

  • Կիսվել: