երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
ԱՄՆ-ն ակնկալում է մոտ ապագայում ՌԴ-ի հետ սկսել հետագա միջուկային զինաթափման հեռանկարների քննարկումը. Թրամփ

ԱՄՆ-ն ակնկալում է մոտ ապագայում ՌԴ-ի հետ սկսել հետագա միջուկային զինաթափման հեռանկարների քննարկումը. Թրամփ

ԱՄՆ-ն ակնկալում է մոտ ապագայում Ռուսաստանի հետ սկսել հետագա միջուկային զինաթափման հեռանկարների քննարկումը։ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին նոր համաձայնագրի կնքման հեռանկարները։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա այն պայմանագիրը չէ, որի ժամկետի ավարտը դուք ցանկանում եք։ Մենք սկսել ենք աշխատել դրա վրա»:

Թրամփը նաև աշխարհի համար խնդիր է համարել ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի ժամկետի ավարտը։

  • Կիսվել: