ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նուր-Սուլթանում 93-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից տեսանյութ

Նուր-Սուլթանում 93-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից տեսանյութ

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում 93-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին հաղորդվել է հանրապետության առողջապահության նախարարության Telegram ալիքում:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են բժիշկները ծափահարում հիվանդանոցից դուրս գրվող կնոջը: Կնոջ հետ միասին բուժհաստատությունից դուրս են գրվել ևս 6 հոգի, ովքեր հասցրել են ամբողջովին ապաքինվել կորոնավիրուսից:

Հայտնի է, որ կինը բնակվում է մայրաքաղաքի ծերանոցներից մեկում: Ապրիլի 7-ից նա գտնվել է Նուր-Սուլթանի բժշկական հաստատությունում։

  • Կիսվել: