կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ Կոնգրեսում կոչ են անում պահպանել Թուրքիայի դեմ «CAATSA» պատժամիջոցները

ԱՄՆ Կոնգրեսում կոչ են անում պահպանել Թուրքիայի դեմ «CAATSA» պատժամիջոցները

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի երկու խումբ՝ «Ամերիկայի հրեական կոմիտեն» և «Հույն-ամերիկյան առաջնորդության խորհուրդը», կոչ են արել չչեղարկել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ նրանք նամակով դիմել են անձամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և պահանջել չչեղարկել «CAATSA»-ի հիման վրա սահմանված պատժամիջոցների փաթեթը, քանի որ դրա չեղարկումը Թուրքիային թույլ կտա ձեռք բերել F-35 կործանիչներ:

Թուրքական մամուլում տեղի ունեցածը ստացել է հետևյալ ձևակերպումը. «Հույների ու հրեաների վախը F-35-ից»։

CAATSA - «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք:

Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանվել էին այն բանից հետո, երբ վերջինս ՌԴ-ից ձեռք էր բերել հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր:

 

  • Կիսվել: